Մայիս 08, 2017 07:37 Asia/Tehran
  • Սիրիացի մանկան նկարը՝ Ֆինլանդիայի ազգային արժույթի վրա

Ֆինլանդիայի կառավարությունն այդ երկրի ազգային արժույթի վրա տպագրել է Թուրքիայի ափերին մահացած սիրիացի երեխայի պատկերը:

Համաձայն «Սքայ Նյուզ» հեռուստակայանի հաղորդման, Ֆինլանդիայի կառավարությունը Թուրքիայի ափերին մահացած Այլանի հիշատակը մեծարելու նպատակով, նրա պատկերը տպագրել է այդ երկրի ազգային արժույթի վրա:

Սիրիայի Քուբանի քաղաքի բնակիչ երեքամյա Այլանը 2015 թվականին խորտակվեց Էգեյան ծովում,  երբ նրա ընտանիքը փորձում էր Եվրոպա անցնել:  Ծովի ալիքները նրա դիակը հանեցին Թուրքիայի Բոդրում քաղաքի մոտ:

Աշխարհի շատ ԶԼՄ-ներ հրապարակեցին Սիրիայում մարդկային աղետի խորքը խորհրդանշող այդ մանկան պատկերը:  

 

Պիտակ