Մայիս 08, 2017 19:02 Asia/Tehran
  • Եվրոպական հանձնաժողովը Թուրքիային զգուշացրել է մահապատժի վերականգնման հետևանքների կապակցությամբ

Եվրոպական հանձնաժողովի նախագահը Թուրքիայում մահապատժի օրենքի վերականգնումը որակել է ԵՄ-ում այդ երկրի անդամակցության բանակցությունների ձախողում:

«Թասնիմ» գործակալության հաղորդմամբ՝ Rheinische Post գերմանական օրաթերթին տված հարցազրույցում Ժան Քլոդ Յունկերը  նշել է.«Եթե Թուրքիան վերականգնի մահապատժի օրենքը, ապա Եվրամիությունում այդ երկիրը ոչ մի ապագա չի ունենալու»:

Գերմանիայի կառավարությունը ևս վերջերս հայտարարել է, որ չի թույլատրելու Թուրքիայի կողմից այդ երկրում մահապաժի վերականգնման մասին հանրաքվե անցկացումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը 2004 թվականին չեղարկեց այդ երկրում մահապատժի մասին օրենքը:

Թուրքիայում վերջին մահապատիժն իրականացվել է 1984 թվականին, սակայն անցյալ տարվա հեղաշրջման ձախողված փորձից հետո Էրդողանը բազմիցս ակնարկել է մահապատժի մասին օրենքի վերականգնման և այդ հարցի շուրջ հանրաքվեի անցկացման վերաբերյալ:

Պիտակ