Պաղեստինի իրավունքների պաշտպանների ցույցը Լոնդոնում Սիոնիստական ռեժիմի դեսպանատան դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i61902-Պաղեստինի_իրավունքների_պաշտպանների_ցույցը_Լոնդոնում_Սիոնիստական_ռեժիմի_դեսպանատան_դիմաց
Բրիտանիայի քաղաքացիական ակտիվիստներ «Յում-օլ-նեքբա»-ի՝ «Չարիքի օրվա» սեմին, դատապարտեցին Սիոնիստական ռեժիմի ցեղապաշտական քաղաքականությունները:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 14, 2017 03:33 Asia/Tehran
  • Պաղեստինի իրավունքների պաշտպանների ցույցը Լոնդոնում Սիոնիստական ռեժիմի դեսպանատան դիմաց

Բրիտանիայի քաղաքացիական ակտիվիստներ «Յում-օլ-նեքբա»-ի՝ «Չարիքի օրվա» սեմին, դատապարտեցին Սիոնիստական ռեժիմի ցեղապաշտական քաղաքականությունները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, մի խումբ մուսուլմաններ և Պաղեստինի ժողովրդի պաշտպան քաղաքացիական խմբերի ակտիվիստներ շաբաթ երեկոյան ռ «Յում-օլ-նեքբա» անունով հայտնի դարձած Սիոնիստական ռեժիմի հիմնադրման 69-րդ տարելիցի սեմին ցույց կազմակերպելով Լոնդոնում Սիոնիստական ռեժիմի դեսպանատան դիմաց, դատապարտեցին այդ կեղծ ռեժիմի ցեղապաշտական ու հակամարդկային քաղաքականությունները:

Այս հանրահավաքի բանախոսներն ընդգծեցին, որ Իսրայելի հիմնադրման հետևանքով չարիքն ու աղետը նույնությամբ շարունակվում է Պաղեստինում ու Միջին Արևելքի ողջ տարածաշրջանում:

«Յում-օլ-նեքբա»-ն Սիոնիստական ռեժիմի միջոցով  Պաղեստինի տարածքների բռնազավթման և հարյուր հազարավոր պաղեստինցիների տարագրման տարելիցն է, որը տեղի ունեցավ 1948 թվականի մայիսի 15-ին: