ԿԱՀ-ում ՄԱԿ-ի խաղաղապահ է զոհվել
ՄԱԿ-ի մարոկացի խաղաղապահ է զոհվել Կենտրոնական աֆրիկյան հանրապետությունում խռովարարների հարձակման ընթացքում, խաղաղ բնակիչները նույնպես կարող էին տուժել, ասվում է երկրում ՄԱԿ-ի առաքելության (MINUSCA) հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Միջադեպը տեղի է ունեցել Բանգասու քաղաքում։ Ըստ MINUSCA–ի հայտարարության, հարձակման են ենթարկվել խաղաղ բնակիչներն ու առաքելության շարասյունը։ Հարձակումը կազմակերպել էր կոալիցիան, որի անդամներից են նաեւ «Անտիբալակա» աշխարհազորի քրիստոնյա խռովարարները։
«Այս պահին դժվար է գնահատել Բանգասուի իրավիճակը։ Սակայն հավաստի աղբյուրները հաստատել են անհայտ քանակության տուժածների առկայությունը խաղաղ բնակիչների շրջանում»,-ասվում էհայտարարության մեջ ։
Մայիսի 10-ին նույյնպես հայտնել էին ,որ MINUSCA-ի շարասյան վրա հարձակման հետեւանքով հինգ խաղաղապահ է զոհվել։
News.am