Թրամփի ելույթը ՝ կանաչ ազդանշան բռնապետ ռեժիմներին
https://parstoday.ir/hy/news/world-i62672-Թրամփի_ելույթը_կանաչ_ազդանշան_բռնապետ_ռեժիմներին
Բրիտանական մի օրաթերթ Ռիադում ԱՄՆ նախագահի ունեցած ելույթը որակել է միջինարևելյան բռնապետ ռեժիմներին տված կանաչ ազդանշան ՝ փոքրամասնությունների նկատմամբ ճնշումն ու խոշտանգումը շարունակելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2017 12:40 Asia/Tehran
  • Թրամփի ելույթը ՝ կանաչ ազդանշան բռնապետ ռեժիմներին

Բրիտանական մի օրաթերթ Ռիադում ԱՄՆ նախագահի ունեցած ելույթը որակել է միջինարևելյան բռնապետ ռեժիմներին տված կանաչ ազդանշան ՝ փոքրամասնությունների նկատմամբ ճնշումն ու խոշտանգումը շարունակելու համար:

Լոնդոնում լույս տեսնող «Independent» օրաթերթը քննադատել է Ռիադում 55 մուսուլման երկրների ղեկավարների հետ հանդիպմանը Թրամփի ունեցած ելույթը: Օրաթերթը գրել է.«Թրամփի խոսքերը կանաչ լույս էին տրված Եգիպտոսի նախագահ ՝ Աբդոլֆաթաալ Ալ-Սիսիի նման ղեկավարներին՝ «Մուսուլման եղբայրներ» խմբի անդամներին կալանավորելու և խոշտանգելու համար»:

Ըստ աղբյուրի, առկա իրավիճակը բարդացնելու է նաև այն հանգամանքը, որ Թրամփը բարձր է գնահատել Բահրեյնի իշխանություններին:

Բրիտանական օրաթերթի փոխանցմամբ՝ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, Թրամփն Արաբիային էր ներկայացնում 11-սեպտեմբերյան հարձակումների հեղինակը, սակայն Ռիադում ունեցած ելույթով, այդ բոլոր խոսքերը մոռացության տրվեցին:

Մուսուլման երկրներում ահաբեկչությունն արմատախիլ անելու Թրամփի պահանջի մասին «Independent» օրաթերթը գրել է.«Ալ-Ղաիդայի նման շարժումների ձևավորման ու տարածման գլխավոր գործոնը պայմանավորված է շուրջ կես դար տևողությամբ վահաբականությունը տարածելու նպատակով նավթային հասրտությունը վատնելու Արաբիայի որդեգրած քաղաքականությամբ»: