Շուլցը քննադատել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա զենքի գործարքը
Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական կուսակցության» առաջնորդը քննադատել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա զենքի գործարքը:Այս մասին հաղորդել է Գերմանիայի լրատվական գործակալությունը:
Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական կուսակցության» (SPD) կողմից առաջադրված կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը ԱՄՆ-Սաուդյան Արաբիա զենքի գործարքը համարել է վտանգավոր սպառազինական մրցավազք Միջին Արևելքում: Նա զգուշացրել է այդ գործարքի հետևանքների կապակցությամբ:
Անդրադառնալով Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի նիստին, Շուլցը հայտարարել է.«Պարսից ծոցի մերձափնյա երկրների զենքերը պետք է օգտագործվեն այդ տարածաշրջանի անվտանգության համար»:
Շուլցը հավելել է.«Եվրամիությունը չպետք է գերտերություններին թույլ տա մրցավազք և ռազմական բախումներ իրականացնել ,քանի որ դրանց հետևանքով առաջացող հումանիտար աղետներից, այդ թվում փախստականների ճգնաժամից առաջինը կտուժեն հենց ԵՄ-ի երկրները»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցի արդյունքում երկու պետությունները կնքել են 460 միլիարդ դոլարի հասնող պայմանագիր ,որի 110 միլիարդ դոլարը կհատկացվի ներկա ժամանակահատվածում զենքի վաճառքին , իսկ 350 միլիարդ դոլարն էլ նախատեսվել է առաջիկա 10 տարիների համար: