Եգիպտոսում հարձակվել են քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա
Մայիս 26, 2017 17:50 Asia/Tehran
Եգիպտոսի հյուսիսային Էլ-Մինյա նահանգում քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման հետևանքով, զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Էլ-Մինյա նահանգապետ Օսամ Ալ-Բադիվին հայտարարել է.«Հարձակում է իրականացվել քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է 25, վիրավորվել` 23 մարդ»:
Ականատեսները պատմել են, որ 10 զինյալներ երկու մեքենայով ինքնաձիգներից կրակ են բացել ավտոբուսի վրա :
Նահանգապետի խոսքերով, արտակարգ դեպքը տեղի է ունեցել Սուրբ Սամուիլ մենաստանի մոտ՝ Էլ-Մինյա նահանգի Էլ-Ադաուա բնակավայրի մոտ: Հաղորդվում է, որ Բենի-Սուեֆից քրիստոնյաներն ուղևորվում էին մենաստան:
Պիտակ