Մայիս 29, 2017 07:38 Asia/Tehran
  • ԱՄՆ պաշտպանության նախարար. Հյուսիսային Կորեայի հետ պատերազմը ողբերգական կլինի

ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է. «Դիվանագիտական ջանքերի ձախողումն ու Հյուսիսային Կորեայի հետ հավանական պատերազմի սկսվելը ողբերգություն է, որը կարող է սպառնալիք համարվել շատ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար»:

Ջեյմս Մաթիսը կիրակի օրը «Սի Բի Էս» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Հյուսիսային Կորեան սպառնալիք է համարվում տարածաշրջանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի համար և պատերազմ ծագելու դեպքում, այդ երկիրը վտանգավոր կդառնա նաև Չինաստանի ու Ռուսաստանի համար»:

«Հյուսիսային Կորեայի հետ բախումն ամենավատ բանը կարող է լինի շատերի համար, քանի որ Փխենյանը մեծ քանակությամբ սպառազինություն ունի»,-հայտարարել է Մաթիսը:

Հյուսիսային Կորեայի հետ կապված ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների գլխավոր մտահոգությունը վերաբերում է այն հարցին, որ այդ երկրի միջմայրցամաքային բալիստիկ նոր հրթիռները հնարավոր է միջուկային մարտագլխիկներ փոխադրելու կարողություն ունենան:

Պիտակ