Հռոմի պապը քննադատել է աշխարհում զենքի վաճառքը
https://parstoday.ir/hy/news/world-i63594-Հռոմի_պապը_քննադատել_է_աշխարհում_զենքի_վաճառքը
Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդն աշխարհի բոլոր հզոր երկրներին կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը և պատերազմները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2017 12:29 Asia/Tehran
  • Հռոմի պապը քննադատել է աշխարհում զենքի վաճառքը

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդն աշխարհի բոլոր հզոր երկրներին կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը և պատերազմները:

Ըստ «Իլ սոլե» «Il Sole» օրաթերթի կայքի հաղորդման՝ Ֆրանցիսկոս Ա. պապն իր ուղերձում, որը հրապարակվել է յոթ լեզուներով, քննադատել է հզոր պետություններին ՝ պատերազմ սանձազերծելու և զենք վաճառելու համար:

Նշելով, որ աշխարհում զենք արտադրող և վաճառողների մեծ մասը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են, Հռոմի Պապն ավելացրել է.«Սա զավեշտալի պարադոքս է, երբ խոսվում է խաղաղության ու անվտանգության մասին և միաժամանակ զենքեր են վաճառվում և պատերազմներ են տեղի ունենում»:

Ֆրանցիսկոս պապը բազմիցս քննադատել է աշխարհում զենքի վաճառքը, հավաստելով, որ ահաբեկչական հարձակումների հետևում կանգնած են զենքեր արտադրողներն ու առևտրականները:

Մեծ ուժերի կողմից Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը մշտապես քննադատվել ու դատապարտվել է մարդու իրավունքների պաշտպան կառույցների ու խմբերի կողմից: