Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը կարևորել է Սաուդյան Արաբիայի դեմ պայքարը
Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը կարևորել է Սաուդյան Արաբիայի և ծայրահեղական խմբավորումներին ֆինանսապես հովանավորող արաբական մյուս վարչակազմերի դեմ լուրջ պայքարը:
Ջերեմի Քորբինն ասել է.«Բրիտանիան պետք է դժվար բանակցություններ անցկացնի Սաուդյան Արաբիայի և Պարսիցծոցյան մյուս արաբական երկրների հետ, որովհետև նրանք հովանավորում են ծայրահեղականությունն ու ֆինանսավորում նրանց:
Նա նշել է, որ Բրիտանիայում պետք է վերացնել իսլամատյացությունը և հասարակության մեջ ստեղծված ճեղքվածքը, որի համար հարկավոր է մասնակցել հունիսի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Ջերեմի Քորբինը, ով իր կուսակցությանն առաջիկա ընտրությունների հաղթող է համարում, նշել է, որ չնայած Լոնդոնում շաբաթ երեկոյան տեղի ունեցած հարձակումներին, ընտրությունները կայանալու են նախապես սահմանված ժամկետում:՛
Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությունը քննադատել է երկրի վարչապետ Թերեզա Մեյին՝ ոստիկանության ուժերի փոքրաթիվ լինելու կապակցությամբ և կրկնել է իր հատարարությունը` 10 հազար ոստիկանության պաշտոնյա ավելացնելու կապակցությամբ:
Վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ Ջերեմի Քորբինի գլխավորած Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդը մոտենում է Թերեզա Մեյի ղեկավարած իշխող պահպանողական կուսակցությանը: