Իրանն ու Ֆրանսիան ընդգծեցին ահաբեկչության դեմ կտրուկ պայքարի անհրաժեշտությունը
ԻԻՀ-ի և Ֆրանսիայի նախագահներն ընդգծեց ահաբեկչության դեմ կտրուկ պայքարի անհրաժեշտությունը:
Չորեքշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը միջազգային ասպարեզում համադրված ու ընդհանուր քայլեր է պահանջում, Հասան Ռոհանին նշել է. «Իրանի ժողովուրդն անկասկած աշխարհի մյուս ազատ ժողովուրդների կողքին կշարունակի ահաբեկչության չարանենգ երևույթի դեմ պայքարը և Թեհրանը ցանկանում է այդ բնագավառում ընդլայնել Փարիզի հետ համագործակցությունը»:
«Չպետք է թույլ տալ, որ ահաբեկչության հովանավորները միջազգային ասպարեզում շարունակեն իրենց հովանավորությունը»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը, հավելելով, որ ահաբեկչության դեմ պայքարի համար պիտի չորացնել դրա գաղափարական արմատները:
Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին ու կառավարությանը և մասնավորապես հարձակման նահատակների հարազատներին: Նա նշել է «Ֆրանսիայի ժողովուրդն ու կառավարությունը կանգնած են Իրանի ժողովրդի ու կառավարության կողքին»: