Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին. վարչապետ
https://parstoday.ir/hy/news/world-i6406-Սերբիան_մտադիր_չէ_անդամակցել_ՆԱՏՕ_ին._վարչապետ
Սերբիայում չի անցկացվի ՆԱՏՕ-ին անդամակցեու հարցով հանրաքվե, դա «մտացածին հարց» է, հայտարարել է վարչապետ Ալեքսանդր Վուչիչը RTS հեռուստաընկերության եթերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2016 07:40 Asia/Tehran
  • Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին. վարչապետ

Սերբիայում չի անցկացվի ՆԱՏՕ-ին անդամակցեու հարցով հանրաքվե, դա «մտացածին հարց» է, հայտարարել է վարչապետ Ալեքսանդր Վուչիչը RTS հեռուստաընկերության եթերում։

Նա վստահեցրել է, որ Սերբիան ցանկանում է լինել ռազմական առումով չեզոք։ Վարչապետի խոսքով՝ Սերբիայի և ՆԱՏՕ-ի միջև համաձայնագրի հաստաման մասին մեծ աղմուկ բարձրացրած օրենքը, որը վերջերս վավերացվել էր խորհրդարանի և ստորագրվել նախագահի կողմից, դասվում է «տեխնիկական» շարքին։

«Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ մենք սիրում ենք Սերբիան, մենք հարգում ենք Ռուսաստանին, մենք հարգում ենք Ամերիկային, մենք գնում ենք ԵՄ, սակայն ամենից առաջ մենք սիրում ենք Սերբիան»,- հայտարարել է Վուչիչը՝ ընդգծելով, որ եվրաինտեգրումը Սերբիայի համար տնտեսական կարևոր նշանակություն ունի:

armedia.am

2/3/2016