ՇՀԿ-ի ղեկավարներն ընդգծեցին Սիրիայի ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը
(last modified Fri, 09 Jun 2017 13:12:22 GMT )
Հունիս 09, 2017 17:42 Asia/Tehran
  • ՇՀԿ-ի ղեկավարներն ընդգծեցին Սիրիայի ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված 17-րդ գագաթնաժողովում ընդգծեցին Սիրիայի ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն`  կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալեմովն ուրբաթ օրը Աստանայում գումարված այդ կազմակերպության գագաթնաժողովում ասաց. «Շանհայի համագործակցության անդամ երկրների ղեկավարներն ընդգծում են Սիրիայի ճգնաժամը ՄԱԿ-ի ԱԽ-ի կանոնների համաձայն միջսիրիական երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»:

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը նաև ընդգծեց, որ այդ կազմակերպությունը Եվրասիական տարածաշրջանում կարևոր կառույցի է վերածվում, որը միմյանց հանդեպ հանձնառու է դարձնում տարածաշրջանի երկրներին:

Շանհայի համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը ուրբաթ կեսօրին իր աշխատանքն սկսեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Գագաթնաժողովի օրակարգում են գտնվում Հնդկաստանի և Պակիստանի անդամակցության հարցը, այդ կազմակերպությանն Իրանի անդամակցության ուղղությամբ անդամ երկրների ջանքերը, ինչպես նաև տնտեսական ու արդյունաբերական աշխատանքների ընդլայնման նպատակով անվտանգության ապահովման ուղիների քննարկումը:

Չինաստանն ուրբաթ օրը ստանձնեց Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական նախագահությունը և 2018 թվականի հունիսին կհյուրընկալի այս կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը: