Հռոմի Պապն ու Ամանոն հարգեցին Թեհրանի ահաբեկչական հարձակման նահատակների հիշատակը
Աշխարհի կաթոլիկների առաջնորդն ու ԱԷՄԳ-ի գերատեսուչը հարգեցին Թեհրանում ահաբեկչական հարձակման նահատակների հիշատակը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մի հաղորդագրությամբ դատապարտեց Թեհրանում չորեքշաբթի օրվա ահաբեկչական հարձակումը և ցավակցեց ահաբեկչական հարձակման զոհերի հարազատներին ու տուժածներին:
Ֆրանցիսկոս Պապը խոր ցավ հայտնելով ահաբեկչական վայրագ հարձակումների կապակցությամբ, Իրանի ժողովրդին վստահեցրեց, որ աղոթելու է աշխարհում խաղաղության հաստատման համար:
ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն ուրբաթ օրը գրառում արեց Վիեննայում ԻԻՀ-ի դեսպանատանը տեղադրված Թեհրանի ահաբեկչական հարձակման նահատակների հուշամատյանը:
Ավստրիայի մի խումբ պաշտոնատարներ նույնպես այցելելով Վիեննայում ԻԻՀ դեսպանատուն և գրառումներ թողնելով հուշամատյանում, հարգեցին չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման նահատակների հիշատակը: