Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել ԵՄ անդամակցության հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i64254-Յունկերը_կոչ_է_արել_Թուրքիային_ավելի_հստակ_լինել_ԵՄ_անդամակցության_հարցում
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել Եվրամիությանն անդամակցության հարցում իրենց մտադրություններում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին Յունկերը խոսել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 12:37 Asia/Tehran
  • Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել ԵՄ անդամակցության հարցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել Եվրամիությանն անդամակցության հարցում իրենց մտադրություններում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին Յունկերը խոսել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում:

Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայում շատերն են Եվրամիությանը կողմ, սակայն կառավարությունը այդքան էլ մեծ ցանկություն ցույց չի տալիս: «Տպավորությունն այնպիսին է, թե Թուրքիան ցանկանում է արգելակել անդամակցությունը ԵՄ-ին և դրա ողջ պատասխանատվությունը փորձում է նետել Բրյուսելի վրա»,- նշել է նա:

Յունկերը կարևորել է Թուրքիայի կողմից ԵՄ օրենքների նկատմամբ հարգանքի ցուցաբերումը՝ ընդգծելով, որ կառույցում այն մարդիկ են, ովքեր հավատում են ընդհանուր արժեքների:

orer.am/