Քննադատության է արժանացել Կատարի բարեգործական հիմնադրամներն ահաբեկիչ անվանելու քայլը
Աշխարհի բարեգործական հիմնադրամների ասոցիացիան մտահոգություն է հայտնել Կատարի որոշ բարեգործական հիմնադրամները ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու պարսիցծոցյան մի քանի երկրի նախաձեռնության կապակցությամբ:
Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստակայանը հաղորդել է.«Աշխարհի բարեգործական հիմնադրամների ասոցիացիան հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի և մի քանի արաբական այլ երկրների կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառված Կատարի բարեգործական հիմնադրամները աշխարհի մասշտաբով բարեգործական աշխատանքներ են իրականացնում և օգնում են կարիքավոր և պատերազմից ու աղետներից տուժած մարդկանց»:
«Այս հիմնադրամները հզոր կապեր են պահպանում միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ին կից հաստատությունների հետ: Նրանք հակաահաբեկչական աշխատանքներ են տանում»,ասված է Աշխարհի բարեգործական հիմնադրամների ասոցիացիայի հրապարակած հաղորդագրության մեջ: