Զարիֆն ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Օսլոյում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց. «Իրանը երբևէ միակողմանի կերպով չի խախտելու ՀԳՀԾ-ն»:
ԻՌՆԱ-ի թղթակցի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Օսլոյում Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարը հավելեց. «Եթե ԱՄՆ-ն շարունակի չհարգել ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ ստանձնած պարտավորությունը, Իրանը նոր ու համարժեք քայլեր կձեռնարկի»:
Եվրոպայի արտաքին քաղաքականության պատասխանատու Մոգերինին այս հանդիպման ժամանակ ընդգծեց ՀԳՀԾ-ի գործադրման հանդեպ ԵՄ-ի ստանձնած պարտավորությունն ու պատասխանատվությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի փոխանակում կատարելուց բացի նաև զրուցեցին տարածաշրջանի երկրներում, այդ թվում` Սիրիայում ու Կատարում տիրող քաղաքական իրավիճակի շուրջ և ընդգծեցին տարածաշրջանում լարվածության մեղմացման համար քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը: