Եկել է ԼՂ հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը. Մամեդյարով
https://parstoday.ir/hy/news/world-i64482-Եկել_է_ԼՂ_հարցում_ստատուս_քվոն_փոխելու_ժամանակը._Մամեդյարով
Շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի շուրջ քննարկումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2017 04:34 Asia/Tehran
  • Եկել է ԼՂ հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը. Մամեդյարով

Շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի շուրջ քննարկումները:

Այդ մասին Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միքսերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Մամեդյարովը նշել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը նույնն է մնում:
«Դրա վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում կայացած համատեղ հանդիպման ընթացքում: Եվ այդ փաստաթուղթն այժմ հիմնականն է մնում բանակցությունների սեղանին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ իր ռուս և հայ գործընկերների հետ Մոսկվայում ապրիլի 29-ին կայացած հանդիպման ընթացքում նա քննարկել է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու վերաբերյալ հարցերը:
«Այդ փաստաթղթի հիման վրա մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ճանապարհները: Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները լինեն առարկայական: Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է: Եկել է ժամանակը փոխելու ստատուս քվոն: Նախագահները և համանախագահները նույնպես նշում են, որ ստատուս քվոն անընդունելի է»,- նշել է ադրբեջանցի նախարարը:

Tert.am