Հունիս 13, 2017 11:56 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ն Հյուսիսային Կորեայից պահանջել է հարգել միջազգային հանձնառությունները

ՄԱԳԱՏԷ-ն Հյուսիսային Կորեայից պահանջել է հարգել միջազգային հանձնառությունները:

երկուշաբթի օրը, Վիեննայում, մտահոգություն հայտնելով Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի կապակցությամբ, ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ՝ Յուկիա Ամանոն ասել է.«Ցավալի է, որ Փխենյանը չի ցանկանում հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին»:

Ամանոն Հյուսիսային Կորեայից պահանջել է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և առանց գործակալության քննիչների ներկայության կարգավորել հարցերը:

Ամանոն տեղեկացրել է, որ գործակալությունը պատրաստ է վերահասու լինել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին:

ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչը նշել է, որ սպառնալիքների բնույթը փոխվել է, հետևաբար կարևոր է մեծացնել վերահսկողությունը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի նկատմամբ:

Փխենյանը հայտարարել է, որ իր երկրի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սպառնալիքների պատճառով ընդլայնում է իր միջուկային ու հրթիռային ծրագիրը հավանական հարձակումները դիմագրավելու նպատակով:

 

Պիտակ