Էմոմալի Ռահմոն. Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել միայն բանակցությունների ճանապարհով
https://parstoday.ir/hy/news/world-i64646-Էմոմալի_Ռահմոն._Ղարաբաղյան_հակամարտությունը_կարելի_է_կարգավորել_միայն_բանակցությունների_ճանապարհով
Տաջիկստանը կողմ է հակամարտությունների կարգավորման բանակցային ուղուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2017 16:17 Asia/Tehran
  • Էմոմալի Ռահմոն. Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել միայն բանակցությունների ճանապարհով

Տաջիկստանը կողմ է հակամարտությունների կարգավորման բանակցային ուղուն։

Այս մասին Երեւանում հայտարարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Մտահոգություն հայտնելով առանձին երկրներում ու տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացների առիթով՝ Տաջիկստանի նախագահնա ասել է. «Առաջնորդվելով մեր խաղաղաստեղծ փորձով՝ մենք վճռական հանձնառություն ենք արտահայտում առկա հակասություններն ու հակամարտությունները ընդունված միջազգային նորմերի շրջանակում խաղաղ կարգավորելու սկզբունքներին։ Մեր համոզմամբ՝ բանակցություններն ամենակառուցողական ուղին են Լեռնային Ղարաբաղի նման բարդ խնդրի լուծման հարցում»։

News.am