Հունիս 15, 2017 17:44 Asia/Tehran
  • Ամերիկյան երկու ռազմանավ գործուղվել են դեպի Կատար

ԱՄՆ-ի ծովուժի երկու ռազմանավ գործուղվել են Կատարի մայրաքաղաք Դոհայի նավահանգիստը:

Պարսից ծոցի և Միջին Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենամեծ՝ «Ալ-Ադիդ» ռազմաբազան գտնվում է Կատարում: Ռազմաբազան օգտագործվում է ռազմաօդային գործողությունների համար: 

Կատարի «Ալ-Ջազիրա» լրատվական կայանը հաղորդել է, որ ԱՄՆ-ի ռազմանավերը գործուղվել են Դոհա՝ Կատարի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով: 

Վաշինգտոնում Կատարի դեսպան Յուսեֆ Ալ-Աթիբան կոչ է արել ԱՄՆ-ին «Ալ-Ադիդ» ռազմաբազան օգտագործել որպես լծակ կատարցի պաշտոնյաների վրա ճնշում գործադրելու համար, նրանց դիրքերը փոփոխության ենթարկելու նպատակով: 

Պենտագոնի հաղորդման համաձայն՝ Պարսից ծոցի արաբական երկրների կողմից Կատարի մեկուսացումը չի կարող ազդել Ալ-Ադիդ ռազմաբազայի աշխատանքների դադարեցման վրա: 

Պիտակ