ՄԱԿ-ի մարդու իրավունքների քննիչները զգուշացրել են Բահրեյնում տիրող իրավիճակի կապակցությամբ
Հունիս 16, 2017 13:30 Asia/Tehran
ՄԱԿ-ի մարդու իրավունքների քննիչները զգուշացրել են, որ Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարումը շարունակվելով և մահապատիժներն ու ընդդիմությանը ճնշելը վերսկսվելով, այդ երկրում իրավիճակը սրվելու է:
«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հինգ քննիչներ հաղորդագրություն տարածելով հայտարարել են, որ ստեղծված իրավիճակում հնարավոր չէ մեղմել քաղաքական ու հասարակական խռովությունները:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների քննիչները հայտարարել են, որ վերջին մեկ տարում Բահրեյնում սրվել է մարդու իրավունքների վիճակը և երկրի իշխանավորները բռնության են դիմում ընդդիմությանը ճնշելու համար:
Պիտակ