ՄԱԿ-ի մարդու իրավունքների քննիչները զգուշացրել են Բահրեյնում տիրող իրավիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i64794-ՄԱԿ_ի_մարդու_իրավունքների_քննիչները_զգուշացրել_են_Բահրեյնում_տիրող_իրավիճակի_կապակցությամբ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների քննիչները զգուշացրել են, որ Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարումը շարունակվելով և մահապատիժներն ու ընդդիմությանը ճնշելը վերսկսվելով, այդ երկրում իրավիճակը սրվելու է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2017 13:30 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների քննիչները զգուշացրել են Բահրեյնում տիրող իրավիճակի կապակցությամբ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների քննիչները զգուշացրել են, որ Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարումը շարունակվելով և մահապատիժներն ու ընդդիմությանը ճնշելը վերսկսվելով, այդ երկրում իրավիճակը սրվելու է:

«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հինգ քննիչներ հաղորդագրություն տարածելով հայտարարել են, որ ստեղծված իրավիճակում հնարավոր չէ մեղմել քաղաքական ու հասարակական խռովությունները:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների քննիչները հայտարարել են, որ վերջին մեկ տարում Բահրեյնում սրվել է մարդու իրավունքների վիճակը և երկրի իշխանավորները բռնության են դիմում ընդդիմությանը ճնշելու համար: