Ռուսաստանը Կուբային պաշտպանում է ԱՄՆ-ից
Ռուսաստանն ԱՄՆ-ի թշնամական քայլերից պաշտպանել է Կուբային:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կիրակի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կուբայի դեմ հայտարարված քաղաքականությունը վերականգնում է սառը պատերազմի շրջանի ուղեգիծը, որը վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի կառավարության յուրահատկություններից է եղել:
«Մոսկվան իր զորակցությունն է հայտնում բարեկամ, խաղաղատենչ և միջազգային հասարակության հեղինակավոր անդամ Կուբային»,-ասված է Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունն այդ հաղորդագրության մեջ ընդգծել է, որ Մոսկվան դեմ է Կուբայի դեմ ամեն տեսակ պատժամիջոցների, շրջափակման ու սահմանափակող քաղաքականությունների գործադրմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը քննադատելով Կուբայի հետ լարվածությունների մեղմացման ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը, ամերիկացիների այդ երկիր կատարվող ուղևորություններն ու նաև առևտրական գործարքները սահմանափակող նոր քաղաքականություն սահմանեց: