Սկսվել են Բրեքզիթի բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i65028-Սկսվել_են_Բրեքզիթի_բանակցությունները
Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից մեկ տարի անց, երկուշաբթի օրը, Բրյուսելում մեկնարկել են այդ կապակցությամբ բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2017 08:22 Asia/Tehran
  • Սկսվել են Բրեքզիթի բանակցությունները

Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեից մեկ տարի անց, երկուշաբթի օրը, Բրյուսելում մեկնարկել են այդ կապակցությամբ բանակցությունները:

«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բանակցությունները կայանալու են Բրյուսելում, Եվրահանձնաժողովի նստավայրում, մասնակցությամբ Բրեքսիթի հարցերով Եվրամիության ավագ բանագնաց՝ Միշել Բարնիեի և Բրիտանիայի Բրեքսիթի նախարար՝ Դեյվիդ Դեյվիսի:

Նախքան Բրյուսել ժամանելը, Դեյվիսն ասել է.«Այս բարդ բանակցությունների նպատակը Բրիտանիայի և Եվրամիության միջև պատմական համաձայնության կայացումն է»:

Նիստի օրակարգում են՝ Բրիտանիայում եվրոպացիների, իսկ Եվրոպայում բրիտանացիների իրավունքները, Իռլանդիայի սահմանի հարցը և Եվրամիության նկատմամբ Բրիտանիայի ֆինանսական հանձնառությունների ձևակերպումը, որը շուրջ 100 միլիարդ եվրո է հաշվարկվել Եվրամիության 27 պետությունների կողմից: