Եվրամիությունը հաղորդագրություն է տարածել կիբեր հարձակումների վերաբերյալ
Եվրամիության ԱԳ նախարարները երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ հայտարարել են, որ ինտերնետային ավերիչ գործողություններին հակադարձելու համար ստեղծելու են «Կիբեր-դիվանագիտության գործիքների» արկղ:
Associated Press-ի հաղորդմամբ՝ նշելով, որ պետական ու ոչ պետական գործակալներն իրենց նպատակներն հետապնդում են կիբեր հարձակումների միջոցով ԵՄ-ի արտգործնախարարներն ընդգծել են, որ այդ երևույթին դիմակայելու համար պետք է համադրել ջանքերը:
Հաղորդագրության մեջ ընդգծվել է կիբեր հարձակումներին խաղաղ ճանապարհով դիմակայելու անհրաժեշտությունը, միաժամանակ թույլատրելով բոլոր միջոցների կիրառումը, այդ թվում՝ սահմանափակումների ստեղծումը:
Ըստ հաղորդագրության՝ այդ ոլորտում ԵՄ-ի պատժամիջոցները տարածվում են անձանց, խմբերի, ընկերությունների կամ կազմակերպությունների վրա, որոնց շրջանակում կարող են կալանքի տակ առնվել ակտիվները, կամ արգելքներ սահմանվեն ուղևորությունների և արտահանումների ու ներմուծումների համար: