ԵՄ-ը քննադատել է ԱՄՆ-ին փարիզյան համաձայնագրից դուրս գալու համար
Եվրամիությունը քննադատել է ԱՄՆ-ին փարիզյան կլիմայական համաձայնագրից այդ երկրին դուրս գալու համար:
Ըստ «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդման՝ Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգի նիստում ցավ են հայտնել փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ՝ հավաստելով.«Համաձայնագրի վերաբերյալ հնարավոր չէ կրկին անգամ բանակցություններ վարել»:
Հաղորդագրությունում շեշտված է, որ ԵՄ-ի անդամ երկրները հավատարիմ են մնալու Փարիզի կլիմայական համաձայնագրին և աշխարհը կարող է այդ հարցում վստահել ԵՄ-ի երկրներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալու 200 երկրի կողմից ստորագրված այդ համաձայնագրից:
Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը համարվում է ջերմոցային գազեր արտանետող մեծ երկրներից մեկը: