ԱՄՆ-ը ծանր զինտեխնիկա է առաքել Սիրիայի քրդերի համար
Հունիս 20, 2017 07:47 Asia/Tehran
Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության ուժերը հայտարարել են, որ ծանր զինտեխնիկայի նոր բեռնվածք են ստացել ԱՄՆ-ից:
«Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության ուժերի հրամանատարներից մեկն ասել է.«Թրամփի իշխանության հասնելուց ի վեր, սա ծանր զինտեխնիկայի 7-րդ բեռնվածքն է, որ ԱՄՆ-ի կողմից առաքվել է քրդերի համար»:
ԱՄՆ-ը այն պայմաններում է սպառազինություն առաքում Սիրիայի քրդերի համար, երբ Թուրքիան բազմիցս Վաշինգտոնի այդ քայլը վտանգավոր է բնութագրել Թուրքիայի անվտանգության համար և այդ կապակցությամբ զգուշացրել է ԱՄՆ-ին:
Պիտակ