ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահություն․ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով
https://parstoday.ir/hy/news/world-i65268-ԵԱՀԿ_ում_Ավստրիայի_նախագահություն_Ղարաբաղյան_հակամարտությունը_պետք_է_կարգավորվի_բանակցությունների_միջոցով
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների հիմքով, այլ ոչ թե երիտասարդ հայերի ու ադրբեջանցիների սպանություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2017 03:56 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահություն․ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների հիմքով, այլ ոչ թե երիտասարդ հայերի ու ադրբեջանցիների սպանություններով։

Այս մասին հայտնել են ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունում՝  NEWS.am–ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հրադադարի վերջին խախտումները, որոնց հետեւանքով  4 հայ զինծառայող է զոհվել։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին մենք բազմիցս հայտնել ենք, որ հրադադարի խախտումներն անընդունելի են, դրանք խոչընդոտում են խաղաղ գործընթացին»,- հայտնել է նախագահության մամուլի քարտուղար Հելեն Շպիտցերը, պատասխանելով այն հարցին, արդյոք ավստրիական նախագահությունը մտադիր է հայտարարությամբ հանդես գալ կամ էլ որեւէ քայլ անել հետագա էսկալացիան կանխելու համար։

Նրա խոսքով, անհրաժեշտ է մեղմել հռետորաբանությունը ու պահպանել հումանիտար իրավունքը։ «Մենք ամբողջովին աջակցում ենք համանախագահների մշտական միջնորդական ջանքերը ու վկայակոչում նրանց վերջին հայտարարությունը, որը հրապարակվել է հունիսի 19-ին։ Կարգավորման գործընթացն առաջ մղելու մասին նրանց մտահղացումները ամոբողջովին համապատասխանում են մեր մոտեցմանը, որպես ԵԱՀԿ-ի նախագահության»,- նշվում է հայտարարության մեջ։

News.am