«Ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում անկենսունակ է». ԵՄ խոսնակ
https://parstoday.ir/hy/news/world-i65342-Ստատուս_քվոն_Լեռնային_Ղարաբաղում_անկենսունակ_է_._ԵՄ_խոսնակ
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մահվան դեպքերի առնչությամբ ԵՄ խոսնակի հայտարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2017 16:07 Asia/Tehran
  • «Ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում անկենսունակ է». ԵՄ խոսնակ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մահվան դեպքերի առնչությամբ ԵՄ խոսնակի հայտարարությունը։

«Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում  եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:

Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում և թե՛ խոսքում:

Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն  է հայտնում  Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք»։

 Panorama.am