Երկրաշարժ Ինդոնեզիայի տարածքում
(last modified Wed, 02 Mar 2016 16:07:57 GMT )
Մարտ 02, 2016 19:37 Asia/Tehran
  • Երկրաշարժ Ինդոնեզիայի տարածքում

Սույն թվականի մարտի 2-ին, տեղական ժամանակով ժամը 16.49-ին (Գրինվիչի ժամանակով` 12.49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ինդոնեզիայի տարածքում:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 4.83 աստիճան եւ արեւելյան երկայնության 94.23 աստիճան:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կարող էր կազմել է 10-11 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ հայտարարված է ցունամիի վտանգ, զոհերի եւ ավերվածությունների մասին տեղեկատվություն չկա: