ԵՄ-ն մտադիր է Լոնդոնից տեղափոխել իր գործակալությունները
Հունիս 23, 2017 15:57 Asia/Tehran
ԵՄ առաջնորդները անդամ երկրների միջեւ մրցույթ են հայտարարել, որպեսզի որոշեն, թե նրանցից ով է ընդունելու երկու եվրոպական գործակալությունները, որոնք Լոնդոնում են տեղակայված։
Տեղափոխությունը պետք է տեղի ունենա մինչեւ բրեքսիթի գործընթացի ավարտը՝ 2019-ի մարտի 30-ը։
Խոսքը Եվրոպական բժշկական գործակալության ու Եվրոպական բանկային վարչության մասին է։ Վճռորոշ քվեարկությունը պետք է նոյեմբերին կայանա։ ԵՄ-ում համարում են, որ տեղափոխության ծախսերը պետք է ստանձնի Բրիտանիան, քանի որ հենց նա է որոշել հեռանալ ԵՄ-ից։
News.am
Պիտակ