Եգիպտոսի Ալեքսանդրիայում ձերբակալվել են վեց կասկածյալներ
https://parstoday.ir/hy/news/world-i65538-Եգիպտոսի_Ալեքսանդրիայում_ձերբակալվել_են_վեց_կասկածյալներ
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով, տեղեկացրել է Ալեքսանդրիայում մի եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման կամզակերպման մեջ մեղադրվող վեց կասկածյալների ձերբակալության մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 25, 2017 11:41 Asia/Tehran
  • Եգիպտոսի Ալեքսանդրիայում ձերբակալվել են վեց կասկածյալներ

Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով, տեղեկացրել է Ալեքսանդրիայում մի եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման կամզակերպման մեջ մեղադրվող վեց կասկածյալների ձերբակալության մասին:

«Անվտանգության աշխատակիցներն ահաբեկիչներին ձերբակալել են Ալեքսանդրիայի նահանգի Ալ-Ավայեդ շրջանում». նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ «Reuters» գործակալության հաղորդման, Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալվածները նպատակ ունեին հարձակվել Ալեքսանդրիա նահանգի մի եկեղեցու վրա: Անվտանգության ուժերն ահաբեկիչները թաքստոցից հայտնաբերել ու առգրավվել են երկու պայթուցիկ գոտիներ և մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր:

Եգիպտոսում երկու եկեղեցու դեմ հարձակումներից հետո, կառավարությունը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել:

Եգիպտոսում ղպտի քրիստոնյաների դեմ մահապարտական ու զինյալ հարձակումների շարանը սկսվել է անցյալ դետեմբերից: ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձել է հարձակումների պատասխանատվությունը: