Ահաբեկիչներն օգտվում են թելեգրամից` պատգամներ ուղարկելու համար
Ահաբեկչական հարձակումների ընթացքում ահաբեկիչները պատգամներ փոխանցելու համար օգտագործում են ինտերնետային ցանցերը, մասնավորապես` թելեգրամը: Այդ մասին նախազգուշացրել է ՌԴ անվտանգության ծառայությունը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ՌԴ անվտանգության ծառայությունը` FSB-ն երկուշաբթի օրը հայտարարել է.«Ահաբեկչական խմբերի մասին հետաքննությունների ընթացքում պարզվեց, որ վերջիններս ինտերնետային կարճ հաղորդագրության ծառայություններն օգտագործումն են իրենց պատգամները փոխանցելու համար»:
Կառույցը նշել է, որ ՌԴ-ում ահաբեկչական խմբերի անդամները ամենաշատը օգտագործում են թելեգրամը, որը ահաբեկիչներին հնարավորություն է տալիս բարձր մակարդակի կոդավորված տեղեկություններ փոխանակել և զրուցել միմյանց հետ:
ՌԴ անվտանգության ծառայությունը հայտարարել է. «2017թ. ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունն իրականացնող ահաբեկիչն օգտագործել է թելեգրամը: Այդ հարձակման հետևանքով զոհվեց 15 մարդ և վիրավորվեցին 102-ը»: