ԵԱՀԿ անվտանգության համաժողովում քննարկվել է Ղարաբաղի հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i65746-ԵԱՀԿ_անվտանգության_համաժողովում_քննարկվել_է_Ղարաբաղի_հարցը
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Վիեննայում բացել է ԵԱՀԿ նախագահության կազմակերպած անվտանգության ամենամյա համաժողովը: Այս մասին հայտնում է commonspace.eu կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2017 13:04 Asia/Tehran
  • ԵԱՀԿ անվտանգության համաժողովում քննարկվել է Ղարաբաղի հարցը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Վիեննայում բացել է ԵԱՀԿ նախագահության կազմակերպած անվտանգության ամենամյա համաժողովը: Այս մասին հայտնում է commonspace.eu կայքը:

Համաժողովում քննարկվող թեմաների շարքում են Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ճգնաժամը, անդրազգային սպառնալիքները, ԵԱՀԿ տարածքում հակամարտային և ճգնաժամային իրավիճակները, սպառազինության վերահսկողությունը և այլ հարցեր:

Համաժողովի գլխավոր թեման Ուկրաինան է եղել, իսկ ելույթ ունեցողներից շատերն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտությանը: 

lragir.am/