ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Կիպրոսի մասին համաժողովի վերսկսումը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Կիպրոսի հարցով համաժողովի վերսկումը, որը մեկնարկել է նրա հովանու ներքո դեռ հունվարին։
Նա հույս է հայտնել, որ այդ համաժողովը կհանգեցնի կղզու վերամիավորմանը՝ հանուն կիպրացիների ու ամբողջ Միջերկրական ծովի արեւելյան մասի բարօրության, հայտնում է ՄԱԿ լրատվական կենտրոնը։
Կիպրոսի հարցով համաժողովը բացվում է հունիսի 28-ին, շվեյցարական Կրան-Մոնտանա քաղաքում։ Այն անցնելու է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի ու հյուսիսային Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդ Մուստաֆա Ակինջի, նաեւ որպես երաշխավոր տերություններ ՝ Հունաստանի, Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի ու որպես դիտորդ՝ ԵՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ։
«Հիմա վերջապես մենք հնարավորություն ունենք հասնել կղզու միավորմանը։ Ես բոլոր կողմերին կոչ եմ անում օգտվել այս հնարավորությունից հանուն նախեւառաջ Կիպրոսի բարօրության»,- ասել է ՄԱԿ-ի ղեկավարը։
News.am