ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը
https://parstoday.ir/hy/news/world-i65850-ԵՄ_ն_երկարաձգել_է_Ռուսաստանի_նկատմամբ_պատժամիջոցների_ժամկետը
Եվրամիությունը պաշտոնապես ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը: Մինչ այդ, դրանք հաստատվել էին մինչև 2017 թվականի հուլիսի 31-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2017 14:18 Asia/Tehran
  • ԵՄ-ն երկարաձգել է  Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը

Եվրամիությունը պաշտոնապես ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը: Մինչ այդ, դրանք հաստատվել էին մինչև 2017 թվականի հուլիսի 31-ը:

Բրյուսելից «Սպուտնիկ»  լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդի հրապարակած հաղորդագրության համաձայն, պատժամիջոցների նոր ժամկետն ուժի մեջ կմտնի մինչև 2018 հունվարի  31-ը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովն ընդգծել է.«Մոսկվան ոչ կառուցողական է համարում պատժամիջոցների կիրառումը  և համոզված է,որ նման որոշումները չեն կարող լուծել ՌԴ-ի հետ ԵՄ- ի հարաբերություններում առկա խնդիրները»:

Մեշկովը լրագրողներին ասել է.«Բրյուսելը այդ քայլերով չի կարող հասնել ՌԴ-ի  հետ կապված իր նպատակներից և ոչ մեկին»:

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և այս երկրի փոխադարձ միջոցառումները առավելաբար կազդեն ԵՄ-ի անդամ երկրների տնտեսության վրա: