Բելառուսն ու Ադրբեջանը պայմանավորվել են աջակցել միմյանց ԵԱՀԿ ԽՎ-ում
Ադրբեջանն ու Բելառուսը պայմանավորվել են աջակցել միմյանց միջազգային ասպարեզներում:Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի և Բելառուսում Ադրբեջանի լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովի հանդիպմանը: Քննարկվել են միջազգային կազմակերպություններում՝ կողմերի միջև փոխգործակցության հարցերը: հայտնում է Tert.am-ը:
Նախանշվել են նաև Մինսկում հուլիսի 5-9-ը կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 26-րդ ամենամյա նստաշրջանում համատեղ աշխատանքի ուղղությունները: Զրուցակիցները պայմանավորվել են փոխադարձ աջակցություն տրամադրել օրակարգի բոլոր հարցերում:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը նվիրված է լինելու փոխադարձ վստահության և համագործակցության ամրապնդմանը՝ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման համար:
lratvakan.am/