Հնդկաստանի վարչապետն զգուշացրել է ծայրահեղական հինդուներին
https://parstoday.ir/hy/news/world-i65948-Հնդկաստանի_վարչապետն_զգուշացրել_է_ծայրահեղական_հինդուներին
Զգուշացնելով հինդու ծայրահեղականներին , Հնդկաստանի վարչապետն ասել է.«Կովերի պահպանության ու պաշտպանության պատրվակով անմեղ մարդկանց վրա հարձակվելն ու նրանց սպանելը արդարացում չունի»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2017 13:47 Asia/Tehran
  • Հնդկաստանի վարչապետն զգուշացրել է ծայրահեղական հինդուներին

Զգուշացնելով հինդու ծայրահեղականներին , Հնդկաստանի վարչապետն ասել է.«Կովերի պահպանության ու պաշտպանության պատրվակով անմեղ մարդկանց վրա հարձակվելն ու նրանց սպանելը արդարացում չունի»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Հնդկաստանի Ահմադ Աբադ քաղաքում այդ երկրի հանգուցյալ առաջնորդ Մհաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակի առիթով  տոնական միջոցառման  ընթացքում ունեցած ելույթում, խոսելով մուսուլմանների վրա հինդու ծայրահեղականների հարձակման մասին, Հնդկաստանի վարչապետ՝ Նարենդրա Մոդին  ասել է.«Հնդկաստանում ոչ մի  տեղ չկա բռնության և անօրինական քայլերի համար»:

Այսօր և երեկ հարյուրավոր հինդու և մուսուլման քաղաքական ակտիվիստներ, խորհրդարանի պատգամավորներ , լրագրողներ ու արվեստագետներ, Հնդկաստանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացրել և դատապարտել են կովի պահպանության ու պաշտպանության պատրվակով ծայրահեղական հինդուների կողմից մուսուլմանների վրա իրականացված հարձակումը:

Անցած ուրբաթ օրը Նոր Դելիի արվարձանում գնացքի մեջ մոտ քսան հոգի հարձակվել են չորս մուսուլմանների վրա,նրանց մեղադրելով կովի միս ուտելու մեջ: Միջադեպի հետևանքով մի պատանի անողոքաբար սպանվել է,  հոգի էլ ծանր վիրավորվել: