Եվրոպան թշնամական քայլ է ձեռնարկել Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i66034-Եվրոպան_թշնամական_քայլ_է_ձեռնարկել_Իրանի_դեմ
ԵՄ-ն շարունակելով ԻԻՀ-ի դեմ իր թշնամական քայլերն, ուրբաթ հրապարակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի դեմ շրջափակումների հավելումների ցուցակը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2017 03:06 Asia/Tehran
  • Եվրոպան թշնամական քայլ է ձեռնարկել Իրանի դեմ

ԵՄ-ն շարունակելով ԻԻՀ-ի դեմ իր թշնամական քայլերն, ուրբաթ հրապարակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի դեմ շրջափակումների հավելումների ցուցակը :

ԵՄ-ն հիմք ընդունելով ԱԽ-ի կողմից կատարված լրացումները, Իրանի հրթիռային և միջուկային զենքերի ապատարածման հետ կապված շրջափակումների շրջանակում թարմացրեց 23 ֆիզիկական և 14 իրավաբանական անձանց ավանացանկը:

Այս շրջափակումների ցուցակը թարմացվել է այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱԽ-ի անդամներն ու ԵՄ-ն հինգշաբթի օրը հաստատեցին ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը:

Դա ի տես այն բանի, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Նաբիլա Մասրալին ավելի վաղ ընդգծել էր, որ Իրանի հրթիռային փորձարկումը չի ոտնահարել միջուկային համաձայնությունը:

ԻԻՀ-ն բազմիցս  հայտարարել է, որ իր բալիստիկ հրթիռները միջուկային մարտագլխիկներ կրելու համար նախագծված չեն և Իրանը ատոմային զենքի կարիք չունի, քանի որ իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի հրահանգի համաձայն միջուկային զենքի օգտագործումը կրոնական տեսակետից անթույլատրելի է համարվել: