ՄԱԿ-ն զգուշացրել է Իտալիայում փախստականների ճգնաժամային պայմանների կապակցությամբ
(last modified Sun, 02 Jul 2017 03:05:34 GMT )
Հուլիս 02, 2017 07:35 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն զգուշացրել է Իտալիայում փախստականների ճգնաժամային պայմանների կապակցությամբ

ՄԱԿ-ի ապաստանյալների հարցերով կոմիսարն զգուշացրել է Եվրոպայում ու Իտալիայում փախստականների պայմանների կապակցությամբ:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ապաստանյալների հարցերով կոմիսար Ֆիլիպո Գրանդին շաբաթ օրն Իտալիայում փախստականների պայմանները մարդկային աղետ բնութագրելով, ասաց. «Այդ երկրում փախստականներն առավել հովանավորության կարիք ունեն»:

«Անցած շաբաթ 12600 փախստականներ հասան Իտալիայի ափերը, իսկ 2017 թվականի սկզբից շուրջ 2030 մարդ զոհվել է Միջերկրական ծովում»,-հավելել է ՄԱԿ-ի ապաստանյալների հարցերով կոմիսարը:

Իտալիան անցած շաբաթ սպառնաց, որ իր սահմանը կփակի այն անձանց դիմաց ովքեր Իտալիա են ժամանում այլ երկրների դրոշ կրող նավերով: