Եվրամիությունը սեփական դատախազությունը կունենա
https://parstoday.ir/hy/news/world-i66508-Եվրամիությունը_սեփական_դատախազությունը_կունենա
Եվրամիությունը սեփական դատախազությունը կունենա: Համապատասխան որոշումը Ստրասբուրգում հուլիսի 5-ին ընդունել են Եվրախորհրդարանի պատգամավորները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2017 05:57 Asia/Tehran
  • Եվրամիությունը սեփական դատախազությունը կունենա

Եվրամիությունը սեփական դատախազությունը կունենա: Համապատասխան որոշումը Ստրասբուրգում հուլիսի 5-ին ընդունել են Եվրախորհրդարանի պատգամավորները:

Ինչպես հաղորդում է DW.com-ը, ենթադրվում է, որ նոր կառույցը, որի աշխատանքներին կմասնակցեն ԵՄ անդամ երկրներից 20-ը, իր գործունեությունը կսկսի 2020-ին:

Նոր կառույցի հիմնախնդիրը կլինի ֆինանսական ոլորտում բազմամիլիարդանոց միջսահմանային խարդախության դեմ պայքարը, մասնավորապես` դրամաշորթության, փողերի լվացման և եվրոպական ֆինանսական միջոցների հետ կապված խարդախության: Եվրահանձնաժողովի տվյալներով` միայն ԱԱՀ-ի հետ կապված միջսահմանային խարդախությունների պատճառով ԵՄ տնտեսությունը 50 մլրդ եվրոյի վնասներ է կրում:

Tert.am