Ռեքս Թիլերսոնը հայտարարությամբ է հանդես եկել
Հուլիս 06, 2017 08:57 Asia/Tehran
Հուլիսի 7-8-ին կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Համբուրգ ուղևորվող ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում ամենակարևորը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների շուրջ տեսակետերի փոխանակումն է: Գրում է Russian.rt.com-ը:
«Դեռևս բարդ է ասել, թե ինչպիսին են Ռուսաստանի մտադրություններն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում: Ես կարծում եմ, որ կայանալիք հանդիպման շրջանակներում ամենակարևորը` նախագահներ Թրամփի և Պուտինի միջև տեսակետերի «լավ փոխանակումն է», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Թիլերսոնի խոսքերը:
Ankakh.com
Պիտակ