ԱՄՆ-ն Լեհաստանին Patriot ՀՕՊ համակարգեր կմատակարարի
https://parstoday.ir/hy/news/world-i66546-ԱՄՆ_ն_Լեհաստանին_patriot_ՀՕՊ_համակարգեր_կմատակարարի
Լեհաստանի պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Լեհաստանը և Միացյալ նահանգները համաձայնագիր են ստորագրել, որով Վարշավան Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգեր կգնի ԱՄՆ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2017 12:53 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Լեհաստանին Patriot ՀՕՊ համակարգեր կմատակարարի

Լեհաստանի պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Լեհաստանը և Միացյալ նահանգները համաձայնագիր են ստորագրել, որով Վարշավան Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգեր կգնի ԱՄՆ-ից:

Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը հինգշաբթի օրը հայտարարել է.«Լեհաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունները ստորագրել են Վարշավային ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համալիրներ  վաճառելու մասին համաձայնագիր»: «ԱՄՆ-ի կառավարությունը համաձայնություն Է հայտնել Լեհաստանին վաճառելու Patriot համակարգեր՝ ամենաարդիական փոխդասավորությամբ, կրակի կառավարման IBCS համակարգով և ռադարով»,- ասել Է Անտոնի Մաչերևիչը:

Երեկ, նախքան «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին մասնակցելը, ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը ժամանել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա: «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7-8-ին Գերմանիայում: 

Լեհաստանը փորձում  է մերձենալ ԱՄՆ-ին ,որպեսզի կարողանա Եվրամիությունում ավելի մեծ դերակատարությամբ հանդես գալ Գերմանիայի ու Ֆրանսիայի նկատմամբ: