Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան արձագանքն Ալխանլիի միջադեպին
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է հուլիսի 4-ին Ալխանլի գյուղում միջադեպը, որին, ըստ ադրբեջանական կողմի, երկու խաղաղ բնակիչ է զոհ գնացել:
«Զահրա Գուլիևայի և նրա տատիկ Սահիբա Ալլահվերդիևայի մահը, Սարվինազ Գուլիևայի վիրավորումը նույնքան մեծ ողբերգություն են, որքան բազմամյա տառապանքները, որոնք բաժին են ընկել հակամարտության գոտում ապրող մարդկանց», - նշված է հայտարարությունում:
Դեսպանատանը նշել են, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միակ ճանապարհը հակամարտության կարգավորումն է բանակցությունների միջոցով», - նշված է դեսպանատան մեկնաբանությունում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է հուլիսի 4-ին Ալխանլի գյուղում միջադեպը, որին, ըստ ադրբեջանական կողմի, երկու խաղաղ բնակիչ է զոհ գնացել: «Զահրա Գուլիևայի և նրա տատիկ Սահիբա Ալլահվերդիևայի մահը, Սարվինազ Գուլիևայի վիրավորումը նույնքան մեծ ողբերգություն են, որքան բազմամյա տառապանքները, որոնք բաժին են ընկել հակամարտության գոտում ապրող մարդկանց», - նշված է հայտարարությունում: Դեսպանատանը նշել են, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ: «Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միակ ճանապարհը հակամարտության կարգավորումն է բանակցությունների միջոցով», - նշված է դեսպանատան մեկնաբանությունում:
lragir.am/