Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Եվրախորհրդարանի համանախագահները հայտարարություն են տարածել
https://parstoday.ir/hy/news/world-i66578-Լեռնային_Ղարաբաղի_հակամարտությունը_չունի_ռազմական_լուծում._Եվրախորհրդարանի_համանախագահները_հայտարարություն_են_տարածել
Եվրախորհրդարանի համանախագահներ Դեյվիդ ՄքՔալիստերը, Սաջադ Քարիմը եւ Ռեբեկա Հարմսը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2017 16:04 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Եվրախորհրդարանի համանախագահները հայտարարություն են տարածել

Եվրախորհրդարանի համանախագահներ Դեյվիդ ՄքՔալիստերը, Սաջադ Քարիմը եւ Ռեբեկա Հարմսը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Եվրախորհրդարանը մեծապես մտահոգված է այս շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված ռազմական գործողության կապակցությամբ: Ինչպես ավելի վաղ նշել էինք, մենք հավատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Փոխարենը, հակամարտությունը պետք է ունենա միանգամայն շուտափույթ քաղաքական լուծում, որը համապատասխանեցված կլինի միջազգային իրավունքին: Սա միակ ճանապարհն է դադարեցնել բնակիչների, ինչպես նաեւ զինվորների կորուստները երկու կողմերում էլ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները նաեւ նշել են, որ լիովին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու առաջարկները, եւ ընդգծել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է գտնեն քաղաքական կամք բանակցություններում առաջխաղացում գրանցելու համար, որպեսզի միջնորդները հաջողություն ունենան այս հարցում:

Armenpress.am