Հուլիս 07, 2017 12:29 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալվել է Amnesty International կազմակերպության գրասենյակի ղեկավարը

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպության թուրքական գրասենյակի ղեկավար՝ Իդիլ Էսերին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան յոթ ակտիվիստների:

Բոյուք Ադա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Amnesty International-ի կազմակերպած սեմինարին մասնակցած գերմանացի և շվեդացի երկու դասախոսների:

Amnesty International կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ոստիկանության այդ քայլը ուժի չարաշահում է: Նա Թուրքիայում մարդու իրավունքների ակտիվիստների վիճակը վտանգավոր է բնութագրել:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Իդիլ Էսերին և մյուս ձերբակալվածներին:

Պիտակ