Եվրոպայի ու Իրանի հարաբերություններում նոր էջ է բացվում
https://parstoday.ir/hy/news/world-i66674-Եվրոպայի_ու_Իրանի_հարաբերություններում_նոր_էջ_է_բացվում
Ուրբաթ օրը ՀԳՀԾ-ի մասին պարսկերեն լեզվով հրատարակած պրակում ԵՄ-ն հայտարարել է, որ միության և Իրանի տնտեսությունների վերամիավորմամբ, նույն չափերով աճելու են իրանցիների ու եվրոպացիների բարեկեցությունն ու երջանկությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 03:00 Asia/Tehran
  • Եվրոպայի ու Իրանի հարաբերություններում նոր էջ է բացվում

Ուրբաթ օրը ՀԳՀԾ-ի մասին պարսկերեն լեզվով հրատարակած պրակում ԵՄ-ն հայտարարել է, որ միության և Իրանի տնտեսությունների վերամիավորմամբ, նույն չափերով աճելու են իրանցիների ու եվրոպացիների բարեկեցությունն ու երջանկությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Նոր էջ Իրանի ու Եվրոպայի հարաբերություններում» խորագիրը կրող պրակում անդրադարձ է արվել 2016 թվականի ապրիլին Թեհրան կատարած այցի ժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի հայտարարություններին և ՀԳՀԾ-ն հիշատակվել է որպես Իրանի ու ԵՄ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների նոր սկզբնակետ:

«Մինչև Իրանի դեմ անարդար շրջափակումների գործադրումը, ԵՄ-ն իր 28 անդամներով համարվել է Իրանի առևտրական ամենախոշոր գործընկերը և ԵՄ-ի ու Իրանի տնտեսությունների վերամիավորմամբ, նույն չափերով աճելու են իրանցիների ու եվրոպացիների բարեկեցությունն ու երջանկությունը»,-նշված է պրակի մի բաժնում:

Պրակում նաև ընդգծվել է. «Իրանն ու ԵՄ-ն համաշխարհային մարտահրավերներն, այդ թվում կլիմայական փոփոխությունների, թմրաբիզնեսի, միգրացիայի ու ապաստանության ճգնաժամը դիմագրավելու ուղղությամբ համագործակցության շուրջ համաձայնության են եկել»: