Թրամփն ու Պուտինը բանակցությունների մեծ մասը Սիրիայի խնդրին են նվիրել. Թիլերսոն
https://parstoday.ir/hy/news/world-i66692-Թրամփն_ու_Պուտինը_բանակցությունների_մեծ_մասը_Սիրիայի_խնդրին_են_նվիրել._Թիլերսոն
ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը բանակցությունների մեծ մասը Սիրիայի խնդրին են նվիրել, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար ՌԵքս Թիլերսոնը, ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 07:44 Asia/Tehran
  • Թրամփն ու Պուտինը բանակցությունների մեծ մասը Սիրիայի խնդրին են նվիրել. Թիլերսոն

ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը բանակցությունների մեծ մասը Սիրիայի խնդրին են նվիրել, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար ՌԵքս Թիլերսոնը, ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ:

«Հանդիպման մեծ մասը նվիրված է եղել սիրիական ճգնաժամի հաղթահարմանը՝ մանրամասների մեծ քանակությամբ ու դիրքորոշումների փոխանակությամբ այն պայմանագրի շուրջ, որի մասին այսօր հայտնել են»։

Թիլերսոնի խոսքով երկրների ղեկավարները փորձել են պարզել Սիրիայի հարցում իրենց դիրքորոշումների նմանություններն ու տարբերությունները։

«Ուշագրավ է, որ իրականում մենք ավելի շատ ընդհանրություններ, քան տարբերություններ ունենք։ Սակայն այն հարցերում, որտեղ այնուամենայնիվ կան տարաձայնություններ, պետք է հսկայածավալ աշխատանք տանել արդյունքի հասնելու համար»,- ասել է Թիլերսոնը։

tert.am/