Ամերիկյան ռմբակոծիչների զորավարժությունը երկու Կորեաների սահմանի մոտ
https://parstoday.ir/hy/news/world-i66742-Ամերիկյան_ռմբակոծիչների_զորավարժությունը_երկու_Կորեաների_սահմանի_մոտ
Կորեական թերակղզում լարվածությունների սրման ֆոնին ամերիկյան ռմբակոծիչները զորավարժություն են անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ Հարավային Կորեայի սահմանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Ֆրանս Պրես»-ը, հայտնել Է Yonhap լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 14:45 Asia/Tehran
  • Ամերիկյան ռմբակոծիչների զորավարժությունը երկու Կորեաների սահմանի մոտ

Կորեական թերակղզում լարվածությունների սրման ֆոնին ամերիկյան ռմբակոծիչները զորավարժություն են անցկացրել Հյուսիսային Կորեայի հետ Հարավային Կորեայի սահմանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Ֆրանս Պրես»-ը, հայտնել Է Yonhap լրատվական գործակալությունը:

Ըստ հաղորդման՝ այդ զորավարժության ընթացքում Գուամում Անդերսեն օդային ռազմաբազայում  տեղակայված ամերիկյան  մի քանի ռազմավարական ռմբակոծիչներ սադրիչ քայլեր կատարելով մոտեցել են Հյուսիսային Կորեայի օդային տարածքին: Զորավարժությանը մասնակցում են նաև ամերիկյան մի քանի կործանիչներ: Զորավարժությունն անցկացվել է երկու Կորեաների սահմանից 80 կմ հեռավորության վրա:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է,որ այդ զորավարժության  նպատակն է հակազդել Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների արձակմանը:

Հյուսիսային Կորեան բազմիցս հայտարարել է,որ իր հրթիռային կարողության ու ատոմային զենքի մասին երբեք չի բանակցելու ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի հետ, քանի դեռ նրանք մի կողմ չեն դրել իրենց թշնամական ռազմավարությունները: